BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ովքե՞ր են առաջադրվել Երեւանի ընտրական տարածքներում ՀՀԿ-ի կողմից

Ովքե՞ր են առաջադրվել Երեւանի ընտրական տարածքներում ՀՀԿ-ի կողմից
11.02.2017 | 23:36

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ՀՀԿ 13 տարածքային ցուցակները, համապետական ցուցակին կանդրադառնանք երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի. «Այդ 13 տարածքային ցուցակներում ներառված են եւ ԱԺ պատգամավորներ, եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, եւ մտավորականներ, բժիշկներ, գործարարներ, մտավորականներ, երիտասարդներ, կանայք»:


Հարցին, թե այդ ցուցակներում կա՞ն օլիգարխներ, որոնցից ժողովուրդը դժգոհ է, Շարմազանովն արձագանքեց. «Նախ ես չգիտեմ՝ ժողովուրդն ումից է գոհ, ումից է դժգոհ, դրա համար էլ կան տարածքային ու համապետական ցուցակներ, որպեսզի այդ 13 ցուցակներում տեսնեք, թե ժողովուրդն ում է վստահում, ում չի վստահում, յուրաքանչյուրը որքան ձայն է հավաքում: Ես կոչ կանեի ձեռնպահ մնալ գնահատականներից»:


Շարմազանովը հրապարակեց որոշ ընտրական տարածքներում առաջադրվելիք իրենց թեկնածուների անունները.
Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգով առաջադրել է 12 թեկնածու, որոնց թվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը և պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանի աներձագը, ԵԿՄ-ից Ղուկաս Ուլիխանյանը:


Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում «հայտնի դեմքերից» առաջադրվել են պատգամավորներ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը (Վովա Գասպարյանի փեսան), Արման Բաբլոյանը և այլք: Թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուներ են լինելու Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Ալբերտ Երիցյանը, և այլք: Երեւանի կենտրոնում առաջադրվելու են Հակոբ Բեգլարյանը, Կարահարություն Պողոսյանը եւ այլք:
Շիրակում կառաջադրվեն Արման Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանն ու Մարտուն Գրիգորյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:


Տավուշում առաջադրվողների թվում կլինեն Հակոբ Հակոբյանը, գործարար Գրիգոր Աղայանը:
Գեղարքունիքից առաջադրվողների թվում են լինելու մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, Ռուզան Հակոբյանը (Հրանուշ Հակոբյանի զարմուհին):
Կոտայքում ՀՀԿ-ն կառաջադրի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, գեներալ Սամվել Սանամյանի և այլոց թեկնածությունը:
Արագածոտնից առաջադրվողների թվում կլինեն Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մնացական Մնացականյանը:


Արմավիրից ՀՀԿ-ն կառաջադրի գեներալ Սեյրան Սարոյանի, Հրանտ Գրիգորյանի, Նահապետ Գևորգյանի, Ալեքսան Պետրոսյանի և Առաքել Մովսիսյանի թեկնածությունը:
Վայոց Ձորից ու Սյունիքից կառաջադրվեն Աշոտ Արսենյանը, Սունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Լոռիից առաջադրվողների թվում կլինեն ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Արարատից կառաջադրվեն պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանը:
Ըստ Շարմազանովի՝ մարզեր կան, որտեղ ՀՀԿ-ն կունենա 13 թեկնածու, որոշ մարզերում էլ՝ 7-8:


Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսինքն ՀՀԿ-անները միմյանց դեմ են պայքարելո՞ւ: «Ոչ, մեկը մեկի դեմ չեն պայքարելու: Մեր թեկնածուները բոլորը պայքարելու են հանուն նրա, որպեսզի առաջինը, Հայաստանի պառլամենտական ընտրությունները նախ լինեն օրինակելի և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, երկրորդ, որպեսզի հարազատ ՀՀԿ-ն ստանա հնարավորինս շատ ձայներ», պատասխանեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ

">

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ